Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զաքիր Հասանովի հետ

Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Զաքիր Հասանովի հետ
05.04.2016 | 01:39

Իրանի ՊՆ նախարար Հոսեյն Դեհքանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Պն նախարար Զաքիր Հասանովի հետ՝ քննարկելու վերջին զարգացումները Ղարաբաղում՝ հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը: Նախարար Դեհղանը ընդգծել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով անհապաղ լուծելու կարևորությունը: Նա հայտարարել է, որ «Թեհրանը կգործադրի բոլոր ջանքերը, որ օգնի նվազեցնելու լարվածությունը»: Դեհգանը կիրակի առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ՝ Բաքվին և Երևանին կոչ անելով զսպվածություն դրսևորել:

Դիտվել է՝ 4039

Մեկնաբանություններ